Որոշել էի անակնկալ անել


22:10 , 3 մայիս, 2013

Գիտե՞ս, որոշել էի քեզ մի օր անակնալ անել: Պետք է նախապես աչքերդ կապեի, տաքսիով քեզ բերեի նախատեսված վայր: Երբ աչքերդ բացեիր, տեսնեիր, որ հայտնվել ես մարզադաշտի կենտրոնում:
Թեև չեմ սիրում ֆուտբոլն ու երբեք այն չեմ սիրել, բայց որոշել էի մի օր քեզ ժամադրել հենց այդտեղ՝ քո սիրած վայրում: Հետո գնդակ տայի, որ զգայիր խաղի շունչը, գուցե ես էլ քեզ հետ մի քիչ վազվզեի դաշտի թարմ խոտերի վրա, երկուսով ֆուտբոլ խաղայինք, մի քանի հնարքներ ցույց տայիր ու հետո... հետո պառկեինք խոտերի վրա, նայեինք անամպ երկնքին, դու երեխայի պես ուրախանայիր:

Շատ էի ուզում քեզ մի օր անակնալ անել, գիտեմ, որ ֆուտբոլը, դաշտը, գնդակն ու խաղը կարող էին մոռացության տալ ամեն ինչ, ուզում էին ինձ հետ ամեն ինչ մոռանալ...
Ուզում էի քեզ անակնալ անել, ուզում էի մարզադաշտում քեզ ժամադրել... ուզում էի...