Օմբրեն և կալիֆորնիական մելիրովկան անցյալում են. նորաձևություն է մտնում «հակառակ» բալյաժը


10:11 , 20 մարտ, 2018

Ներկայացնում ենք նորույթ նրանց համար, ովքեր սիրում են մազերը ներկելու ավելի բարդ տեսակներ։ Ոճաբաններն առաջարկում են բոլորին հայտնի բալայաժը, բայց՝ «հակառակ»:

«Հակառակ» բալյաժի էությունը հետևյալն է․ արմատները ներկվում են ավելի բաց գույնով, ծայրերը՝ մուգ:

Բայց, ի տարբերություն սովորական բալյաժի, «հակառակը» սահմանափակումներ ունի: Այն հարմար կլինի մազերի բաց երանգ ունեցողներին, քանի որ նույնիսկ ամենաանվանի վարպետի համար դժվար կլինի բաց երանգ ստանալ բնությունից մուգ մազարմատների վրա:

Եթե մուգ մազեր ունեք, բայց ուզում եք նորույթը փորձել, պետք է մի քանի անգամ այցելեք վարսավիրին:

«Հակառակ» բալյաժը պետք է ավելի հաճախ թարմացնել աճող մազարմատների պատճառով: