Երևանն է որոշելու…


20:06 , 3 մայիս, 2013

Երևանում մայաքաղաքի բնակիչը մայիսի 5-ին ընտրում է երկրի հետագա ընթացքը: Այսինքն` որոշում եք` ինչ կա, պահո՞ւմ եք, թե՞ փոխում եք: Փոխել նշանակում է` համատեղ ուժերով սկսել երկիրը ճգնաժամից դուրս բերելու գործընթացը: Պահել ներկան կնշանակի` նստել ու հաշվել, թե տարեկան քանի մարդ է լքելու երկիրը, և ինչպես են իշխանական բուրգի ներկայացուցիչները հայտագրում միլիոնները: Մի անգամ` այս անգամ, կանգ առե’ք ու այս` «մերօրյա պարոններին» ասեք` դու’ք ազատված եք, և դու’ք տուն եք գնալու, միայն ձեր հարստության օրինականությունը ստուգվելուց հետո, ու այդ ժամանակ վստահ եմ, նոր գործընթաց է սկսելու` նրանք են գնալու, ժողովուրդը հետ է գալու: Ընտրությունը այդ փոփոխության ու փոխատեղման համար է: Սա անձի ընտրություն չէ, սա կուսակցության ընտրություն է, կուսակցություն, որը կամավոր փորձում է ներկայանալ անձով, քանզի իրենց էլ հայտնի է, որ կուսակցական ընտրախաղը էլ արդյունք չի տալու և ուրեմն, նաև ասենք, որ հասկացել եք այս պարզունակ աճպարարությունը: Կարծես, որ Տարոնին ընտրեն, ու հետո ՀՀԿ որոշի փոխել, ի՞նչ է լինելու, ոչինչ, այդպես եղել է, Տարոնին էլ այդպես նշանակեցին, մի օր էլ կհանեն: Մի խոսքով, սա նաև մայրաքաղաքի կարգավիճակը հաստատելու առաջիկա տարիների վերջին հանգրվանն է….
Հ.Գ. ՀՅԴ անդամ եմ, կցանականայի մեզ ընտրեին, բայց դե, ում ուզում եք, բայց ոչ իշխանական ուժերին…