Ինչպես են աշխարհում պայքարում անքնության դեմ


20:00 , 19 մարտ, 2018

Philips ընկերությունը ներկայացրել է տարբեր երկրների բնակիչների քնի և դրա հետ կապված խնդիրների տարեկան հաշվետվությունը։ Հետազոտությանը՝ 13 պետություններից 15 հազար մարդ է մասնակցել։

Հարցվածների 67%-ը նշել է, որ լավ քունը ամուր առողջության գրավականն է։ Ամենից շատ այս պնդման հետ համաձայն են Գերմանիայի և Լեհաստանի բնակիչները՝ 84% և 79%:

Այնուամենայնիվ, հարցվածների մեծ մասը (77%) ստիպված է տարբեր միջոցներ օգտագործել քնի հետ կապված խնդիրների պատճառով։

Հարցվածների կարծիքով, առողջության վրա ամենից քիչ ազդում են ֆիզիկական ակտիվությունը (59%), ֆինանսական ապահովվածությունը (56%) և առողջ սնունդը (49%): Ընդ որում, առողջության և սպորտով զբաղվելու միջև կապը ամենից շատ կարևորում են Մեքսիկայի (77%), Կոլումբիայի (72%) և Հնդկաստանի (66%) բնակիչները։ Ճապոնիայի բնակիչներն, իրենց հերթին, գտնում են, որ առողջ սնունդը (66%) ավելի շատ է ազդում ինքնազգացողության վրա, քան քունը։