Պուտինը երկրի զարգացման տպավորիչ ծրագիր ունի. Պեսկով


15:40 , 19 մարտ, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  պատկերացում ունի երկրի զարգացման հետագա ուղու մասին: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:

«Նախագահն ունի երկրի զարգացման վերաբերյալ բացարձակ հասկանալի, հետևողական և տպավորիչ ծրագիր, ինչի մասին նա խոսել է Դաշնային ժողովին հղված իր ուղերձում»,- նշել է Պեսկովը:

Նրա խոսքով՝  այդ ծրագիրը սկսել է կազմվել նախագահի հրահանգներից հետո: Դրանց հիման վրա կպատրաստվի երկրի զարգացման ճանապարհային քարտեզը: