13:00 , 19 մարտ, 2018Yerkir.am-ը գրում է.
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ դժգոհ է նախագահական ընտրությունների արդյունքներից. հայտնում է РБК-ն: Նա երրորդ տեղում է` 5,66% ձայնով:
Ժիրինովսկին հայտարարել է, որ ընտրություններում չկան բոլոր թեկնածուների համար հավասար պայմաններ: Նա նաև հայտնել է, որ տեղի է ունեցել քվեաթերթիկների լցոնում, սակայն բողոքել դրա դեմ անիմաստ է: