Պակիստանն ուժեղացնում է ադրբեջանական բանակին


10:53 , 19 մարտ, 2018

Պակիստանի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է: Այս մասին հայտնել է Պակիստանի նախկին վարչապետ Շավկաթ Ազիզը:

Պակիստանի և Ադրբեջանի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացնում, իրականացնում են ռազմական վերապատրաստման ծրագրեր: Պակիստանն օգնություն է ցուցաբերում ադրբեջանական բանակին տեխնիկայով և զենքի տարբեր տեսակներով և միշտ պատրաստ է կիսել ռազմական փորձը: Իսլամաբադը և Բաքուն նույնպես համագործակցում են ռազմական դիվանագիտության ոլորտում: Երկու երկրների ռազմական ստորաբաժանումների ղեկավարները կանոնավոր կերպով շփվում են միմյանց հետ, և կապերը գնալով ամրապնդվում են: