Ռուսաստանի ընտրություններն անցնում են հարթ, առանց խախտումների. Էդուարդ Շարմազանով


19:20 , 18 մարտ, 2018

Armtimes.com-ը գրում է.

Ռուսաստանում ՀՀ դիտորտական հանձնաժողովի ղեկավար, Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Ria-ի հետ զրույցում հայտնել է, որ ժամը 17:00-ի դրությամբ, ՌԴ նախագահական ընտրություններն անցնում են հանգիստ, նորմալ մթնոլորտում, առանց ընտրախախտումների ու ռուսական սահմանադրության պահանջներին համապատասխան:

Շարմազանովի խոսքերով,  բոլոր ընտրողների համար ապահովված են հավասար պայմաններ, պահպանվում է կարծիքների ազատության սկզբունքը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցում է 8 թեկնածու՝ ինքնաառաջադրված գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսական Համաժողովրդական միությունից Սերգեյ Բաբուրինը, Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից Պավել Գրուդինինը, «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցությունից Քսենյա Սոբչակը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, «Ռուսաստանի կոմունիստները» կուսակցությունից Մաքսիմ Սուրայկինը, «Աճի կուսակցությունից» Բորիս Տիտովը, «Յաբլոկո» կուսակցությունից Գրիգորի Յավլինսկին:

Ռուսաստանի նախագահն ընտրվում է 6 տարի ժամկետով: