Քիմ Քարդաշյանն իր կտակում հիշատակել է մազերի և եղունգների մասին


00:20 , 18 մարտ, 2018

Քիմ Քարդաշյանը երկրպագուներին պատմել է իր կտակի մասին, որում հիշատակել է իր մազերի և եղունգների մասին: Աստղը խնդրել է ամեն օր հարդարել իր մազերը և եղունգները այն դեպքում, եթե հանկարծ խելքը կորցնի:

37-ամյա Քիմի խոսքերով՝ ինքը ցանկանում է մշտապես հիանալի տեսք ունենալ՝ անկախ հնարավոր վատ իրավիճակներից: Կտակում նա հատուկ բաժին է առանձնացրել, որտեղ նշել է իր արտաքին տեսքին հետևելու մասին:

Ըստ գրառման՝ ամեն օր պետք է հարդարել հեռուստաաստղի վարսերը և եղունգները, ինչպես նաև դիմահարդարել նրան, եթե հանկարծ նա կորցնի առողջ դատողությունը: Բազմազավակ մայրը շատ է անհանգստանում այդ կապակցությամբ: