Իրանի նախագահ Հասան Ռուհանին շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ


15:28 , 17 մարտ, 2018

ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռուհանին։

«Հաշվի առնելով Իրանի և Հայաստանի ժողովուրդների պատմական և մշակութային կապերը և առկա լայն հնարավորությունները՝ վստահ եմ, որ առաջիկայում երկու երկրների հարաբերությունների զարգացման ականատեսը կլինենք»,- իր ուղերձում նշել է Ռուհանին։