5 բացասական բան, որ տեղի է ունենում, երբ բղավում եք երեխայի վրա․ սրանք կարդալուց հետո էլ երբեք այդպես չեք վարվի


17:00 , 17 մարտ, 2018

Երբեմն որոշ ծնողներ չեն կարողանում կառավարել իրենց էմոցիաներն ու գոռում են երեխաների վրա։ Իրականում դա շատ բացասական հետևանքներ է ունենում ոչ միայն երեխայի, այլ նաև հենց ձեզ վրա։ Հոգեբանները ներկայացրել են 5 բան, որ տեղի է ունենում, երբ ծնողները գոռում են երեխայի վրա։

1․ Գոռալու արդյունքում ձեր ասելիքն ու խրատը տեղ չեն հասնում

Ձայնի բարձր տոնը խանգարում է երեխային հասկանալու, թե ինչ են իրեն փորձում սովորեցնել։ Եթե երեխան որևէ սխալ բան է արել, և ցանկանում եք, որ այլևս այդպես չանի, ապա հանգիստ նստեք ու բացատրեք նրան։ Սա իսկապես ամենաարդյունավետ միջոցներից է։

2․ Բղավելն առավելագույնը կարճաժամկետ արդյունք է ունենում

Երբ որևէ բան բղավելով եք բացատրում, ապա արդյունքը շատ կարճատև կլինի․ միգուցե երեխան 1-2 օր չանի այդ արգելած բանը, սակայն հետո հաստատ կկրկնի նույնը։

3․ Երեխան, ում վրա ծնողները գոռում են, հետագայում նույն կերպ կվարվի իր երեխաների հետ

Բազմաթիվ ուսումնասիրություններ ապացուցում են, որ երեխան հետագայում դառնում է այնպիսի ծնող, ինչպիսին իր ծնողներն են եղել։ Եթե ցանկանում եք, որ ձեր երեխաները լինեն լավը, ապա հենց փոքր հասակից լավ վերաբերվեք նրանց հետ ու ոչ մի դեպքում մի բղավեք նրանց վրա։

4․ Պարբերաբար բղավելը վախի մթնոլորտ է ստեղծում։

Հոգեբանները պնդում են, որ երեխաների մոտ կարող են բազմաթիվ հոգեբանական խնդիրներ առաջանալ, եթե ծնողները պարբերաբար բղավեն իրենց վրա։ Նրանց պնդմամբ՝ խոսքը ոչ միայն դեպրեսիայի կամ ներամփոփության, այլ նաև շատ ավելի լուրջ խնդիրների մասին է։

5․ Բղավելու արդյունքում կորցնում եք երեխայի՝ ձեր հանդեպ ունեցած վստահությունը

Որքան շատ գոռաք երեխաների վրա, այնքան ավելի ներամփոփ կդառնան նրանք ու ավելի քիչ կվստահեն ձեզ։ Խնդիրներ ունենալու դեպքում ձեզ հետ խոսելու և խորհուրդներ հարցնելու փոխարեն նրանք կխուսափեն ձեզանից և կդիմեն մեկ այլ մարդու։