Ամերիկուհին 100կգ քաշով դարձել է յոգայի մասնագետ և զարմացնում է բոլորին իր ունակություններով


07:45 , 18 մարտ, 2018

Փենսիլվանիայից 23-ամյա Դանա ֆալցետին կշռում է ավելի քան 100կգ, սակայն ավելորդ քաշը նրան չի խանգարում յոգայով զբաղվել և ավելին, լինել յոգայի մասնագետ: Աղջիկը ցանկանում էր նիհարել, սակայն նրա մոտ ոչինիչ չստացվեց: Հիմա նրա ինստագրամի էջին հետևում է ավելի քան 311 հազար մարդ:

«Եթե ես փոքր ժամանակ հասկանայի,որ ոչ ոք իդեալական չէ, նույնսիկ ամսագրերի մոդելները, ես կդադարեյի 22 տարի շարունակ պայքարել գիրությանս դեմ:»

Նրա խոսքերով, առաջին յոգայի դասընթացը նրան բացարձակ դուր չի եկել: 

«Երբ առաջին անգամ մտա այնտեղ, հասկացա, որ ես դեռ նորեկ եմ և շատ դժվարություններ պետք է հաղթահարել:»

Հիմա Դանան շրջագայում է ողջ աշխարհով մեկ դասավանդելու և իր փորձը կիսելու բոլորի հետ: 

«Շատերը կարծում են, որ պետք է լինեն նիհար, որպեսզի ձիգ և ուժեղ լինեն: Խնդրում եմ հավատացած եղեք ինձ, յոգան ցանկացածի համար է:»