Քարաթափում Ագարակաձոր գյուղի վերջնամասում


12:30 , 17 մարտ, 2018

Այսօր՝ ժամը 10:11-ին, ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքից դեպի Գնիշիկ գյուղ տանող ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ագարակաձոր գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում. ավտոճանապարհը միակողմանի փակ է:

Իրականացվում է տեղանքի նախնական զննում, ստացված տեղեկությունը փոխանցվել է շահագրգիռ ծառայություններին ու գերատեսչություններին:

ԱԻՆ-ից կտրվի լրացուցիչ տեղեկություն: