«Առաքելություն» կուսակցությունը տապալեց իր առաքելությունը՝ կազմակերպելով հանրահավաք առանց մարդկանց


16:26 , 3 մայիս, 2013

«Առաքելություն» կուսակցություն պրոյեկտն ակնհայտորեն ձախողվեց: ՎՏԲ բանկի աշխատակիցներից բաղկացած այս արհեստական ու արհեստածին ֆորմացիան այդպես էլ չհասցրինք հասկանալ` ինչ էր ու ինչի համար էր: Այն կամ տապալեց իր առաքելությունը, կամ Երևանի քաղաքապետի ընտրությունները չէին բնավ նրա առաքելությունը: Ֆինանսավորման նման գաղտնի աղբյուրներով, աղոտ նպատակով ու անհասկանալի ծագումնաբանությամբ այս երիտասարդները ակնհայտորեն երևանցիների ականջներին լապշա կախել չկարողացան ու վստահաբար կտապալվեն ընտրություններում: Իսկ կուսակցության եզրափակիչ հանրահավաքը ասածիս վառ ապացույցն է: Հնարահավաք` առանց մարդկանց: Հետաքրքիր է, որ տոտալ ձախողումը անգամ կուսակցության ամենաբոյով մասնակից Մեսրոպ Առաքելյանն էր ֆիքսել, երբ Ֆեյսբուքում օրեր շարունակ տարածում էր լուրը, որ ՀՏ Հայկոն կերգի կուսակցության հանրահավաքից առաջ: Ու կարծես մարդկանց էլ ոչինչ չէր բերելու հանրահավաքին` բացի ՀՏ Հայկոյի երգից: Քաղաքականությունը ամեն մեկի բանը չէ: