Ավելորդ քաշի վտանգավորությունն անվիճելի է․ գիտնականներ


23:00 , 16 մարտ, 2018

Գլազգոյի համալսարանի գիտնականներն ապացուցել են․ սխալ է այն ենթադրությունը, թե ավելորդ քաշը սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի հավանականությունը չի մեծացնում, ինչպես նաև այն կարող է օգտակար լինել առողջության համար։ Այս մասին հաղորդում է EurekAlert!-ը։

Ուսումնասիրելով 296 535 չափահաս եվրոպացիների տվյալները, որոնց առողջական վիճակին հետևել են 2015-ից՝ գիտնականներն ապացուցել են, որ ավելորդ քաշ ունեցողների շրջանում սրտանոթային հիվանդությունների հավանականությունն ավելի բարձր է։

Համարվում էր, որ ավելորդ քաշը վտանգավոր չէ առողջության համար և նույնիսկ կարող է նվազեցնել մահվան հավանականությունը, եթե մարդիկ ֆիզիկապես ակտիվ են։ Սակայն նոր հետազոտության արդյունքները հերքում են այս հիպոթեզը։