Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթներ իրականացնող L 410 ինքնաթիռի առաջին լուսանկարները


14:50 , 16 մարտ, 2018

Ահա և մեր գեղեցկուհին՝ Կապանի օդանավակայանի համար նախատեսված չեխական L 410 ինքնաթիռը, որի ներկման աշխատանքներն արդեն հասնում են ավարտին։ Հիշեցնեմ, որ ինքնաթիռը ձեռք է բերվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից 5,5 մլն եվրոյով և կատարելու է Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթներ։
Կապանի օդանավակայանի վերագործարկումը նախատեսված է իրականացնել սույն թվականի հունիս֊հուլիս ամիսներին։