«Իրավունք». «Փրփուր փարթիից» մինչև գինարբուք. նախկին ու ներկա պատգամավորների խրախճանքը՝ Դուբայում


10:50 , 16 մարտ, 2018
«ԱԺ 5-րդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը սոցցանցում ուշագրավ լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել Դուբայից:
 
Խորհրդարանական աշխատանքից հետո Լ. Խաչատրյանը որոշել է իրեն մի լավ հանգիստ պարգևել՝ լողավազան, գինարբուք, անգամ մասնակցել է «փրփուր փարթիի»:
 
Ի դեպ, Դուբայում նա հանդիպել է ևս մի նախկին պատգամավորի՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության 5-րդ գումարման պատգամավոր Մհեր Սեդրակյանին, ում հետ էլ վայելել են Դուբայի գեղեցիկ երեկոն սրճարանում:
 
Իսկ Դուբայի արևոտ լողափերում նրան մենակ չի թողել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը, ում հետ էլ ուղևորվել է հանգստի»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: