Դերասան Էդի Մերֆին հրաժարվել է իր 10-ամյա դստերից


23:00 , 15 մարտ, 2018

Հոլիվուդյան աստղ Էդի Մերֆին ինը երեխաների հայր է՝ տարբեր կանանցից, սակայն դերասանը ոչ բոլոր երեխաների հետ է հավասար ժամանակ անցկացնում: Վերջերս Մերֆին հրապարակայնորեն հրաժարվել է իր 10-ամյա դստերից:

Մարտի 14-ին, Լոս Անջելեսի դատարանում, Էդի Մերֆիի փաստաբանը հաստատել է, որ դերասանը շահագրգռված չէ շփվել իր 10-ամյա դստեր՝ Էնջելի հետ, ում իր համար լույս աշխարհ է բերել Մելանի Բրաունը: Հարկ է նշել, որ հայտնի դերասանի հետ սիրավեպից հետո, աղջիկը մեկ այլ տղամարդու հետ է սկսել հանդիպել, ում հետ մի քանի տարի ապրել է:

Այժմ Էնջելի խորթ հայրը հայց է ներկայացրել դատարան, որպեսզի իրավունք ունենա տեսակցելու երեխային, ում հասցրել է սիրել՝ սեփական դստեր պես: Ինքը դերասանուհին կտրականապես դեմ է, որ դուստրը հանդիպի խորթ հոր հետ: