Վարչապետը ԲՆ անտառային պետական կոմիտեի նախագահ է նշանակել Միքայել Մանուկյանին


20:50 , 15 մարտ, 2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահի պաշտոնում է նշանակել Միքայել Մանուկյանին: 

Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքից: 

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի N 182-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետը՝ Միքայել Մանուկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ: