Անմեղսունակ Հանրայինը երեխուն ու Արամին «ժերտվա տվեց»


15:55 , 15 մարտ, 2018
Սա երևի վերջին ստատուսս լինի էս թեմայով, ուղղակի ուզում եմ ասել ու կրկնել՝ ներողությունը պիտի Հանրայինը խնդրեր, ոչ թե Արուսն ու Արամը, պիտի ներողություն խնդրեին ստեղծագործական թիմը, մոնտաժողներն ու Հանրայինի անպատասխանատու այլ պաշտոնյաներ, ոչ թե երեխեն։
Չկար, դե, մի տղա, որ խոսեր, ու ստիպված 20 տարեկան աղջկան դեմ տվիք ու «ժերտվա տվիք», իսկ, ըստ երևույթին, նա ընդհանրապես մեղավոր չէր։ 
Ամոթա, տղավարի չէ աղջկա մեջքի հետևում թաքնվելը։