ՀՀԿ-ն, որ անգամ հանրահավաք չի կարողանում կազմակերպել, ԲՀԿ-ի գլխին դատավոր է դարձել


13:54 , 3 մայիս, 2013

Տանել չեմ կարողանում երեսպաշտությունն ու կեղծավորությունը, երկակի չափանիշներն ու ընտրողական արդարությունը, այդ իսկ պատճառով չեմ կարող լռել: Թեև երբեք չեմ հանդիսացել ԲՀԿ համակիր, երբեք չեմ քվեարկել այս ուժի օգտին, բայց չեմ կարող չարձանագրել, որ այն բերկրանքն ու ոգևորությունը, որը պատել է ՀՀԿ-ականներին երեկվա հանրահավաքից հետո, պարզապես զզվելի է: Արդեն ով չալարեց, մի հատ կծող բան գրեց երեկվա հանրահավաքի մասին: Էլ ներքին տուրիզմի զարգացում, էլ օդնոկլասսնիկի նկարները հարստացնելու հնարավորություն, էլ դերասանություն․․․․ ու այսքանով հանդերձ, մեկ ակնհայտ հարց մնում է անպատասխան` ԻՍԿ ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ․․․
ՀՀԿ-ն, որ սկի հանրահավաք չի կարում կազմակերպի` առանց ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, ՀՀԿ-ն, ում անդամների հավատարմությունը ուղիղ համեմատական է ՀՀԿ-ի դիրքերի ամրությանը, ՀՀԿ-ն, ում մասին անեկդոտները ավելի շատ են, քան ԲՀԿ-ի մասին, ՀՀԿ-ն, որի պատճառով մարդ արդեն ամաչում է այս երկրի քաղաքացի լինելուց․․․
Ես միլիոն հատ թերություն կարող եմ նշել ԲՀԿ-ում, բայց ինչ էլ որ լինի ԲՀԿ-ում, ԲՀԿ-ն ՀՀԿ չէ, ու մի բան հստակ կարելի է արձանագրել․ ԲՀԿ-ի անդամները չեն փախել ՀՀԿ, իսկ ՀՀԿ-ի անդամները՝ այո, իսկ ԲՀԿ-ի երեկվա հանրահավաքում մարդիկ չէին ձգտում միանալ ուրիշ քաղաքական ուժերի․․․
Այնպես որ, ուրիշի աչքի փուշը մատնացույց անելուց առաջ մի հատ նկատեք էն գերանները, որոնք ձեր աչքերում են․․․