Սովորում ենք պատրաստել նրբահամ կրեմ ոչ միայն միջուկի, այլև տորթերի ձևավորման համար


11:39 , 15 մարտ, 2018
Բաղադրիչներ
  • կարագ - 200 գր
  • ձու - 2 հատ
  • շաքարավազ - 100 գր
Պատրաստման եղանակը
Ոչ մեծ տարայի մեջ հարում ենք ձուն, ապա կամաց-կամաց ավելացնում շաքարավազը։
կրեմ-գլյասե-3
Հարելուց հետո ձվային զանգվածով լի տարան դնում ենք ջրով լի տարայի մեջ, տաքացնում ու շարունակում ենք հարել։ Երբ զանգվածը մոտ երկու անգամ շատանում է, հանում ենք կրակի վրայից ու շարունակում հարել։ Ստացվում է թեթև ու պինդ կրեմ։
կրեմ-գլյասե-4
Առանձին տարայի մեջ հալեցնում ենք կարագը, ապա սառեցնում ու հարում։ Կամաց-կամաց ավելացնում ենք ձվային զանգվածին՝ շարունակելով հարել։
կրեմ-գլյասե-5
Ստացվում է սպիտակ, համեղ կրեմ, որը կարելի է օգտագործել նաև տորթերը ձևավորելիս։
կրեմ-գլյասե-6