Ահա թե ինչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ, եթե դուք մեկ ամիս շարունակ ամեն օր կտավատի սերմեր ուտեք


13:06 , 14 մարտ, 2018

Ամենօրյա կտավատի սերմերի օգտագործումը մեկ ամսվա ընթացքում կարող է շատ օգտակար լինել ձեր առողջության համար, եթե դուք դեռ տեղյակ չեք։

Կտավատի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ և օմեգա 3։ Այս սերմերը համարվում են ալֆա-լյոլենիկ թթվով հարուստ, նաև ունեն ֆենոլային միացություններ։

Հաշվի առնելով այս ամենը` զարմանալի չէ, որ կտավատի սերմերը համարվում են շատ սնունդների անբաժան մասը։

Այսպիսով՝ ինչո՞վ ձեզ համար օգտակար կլինեն կտավատի սերմերը, եթե այն օգտագործեք ամբողջ ամսվա ընթացքում։

Շնորհիվ մեծ քանակությամբ օմեգա 3 ճարպաթթվի՝ կտավատի սերմերը ամրացնում են ընդհանուր առողջությունը։

Լիգնանները՝ միացությունները, որոնք պարունակում է կտավատը, օգնում են կանխել օսթեոպորոզը, սրտանոթային հիվանդությունները և քաղցկեղը, ինչպես նաև օգնում է արթրիտի դեպքում։ Դրանից բացի՝ այն նաև թեթևացնում է բորբոքման ախտանշանները։

Կտավատի սերմերը ձեզ կհաղորդեն հագեցածության զգացողություն, որը կօգնի նվազեցնել ձեր քաշը։

Հարկավոր է նշել, որ սա ընդամենը կտավատի սերմերի ամբողջական առավելությունների կարճ նկարագիրն էր, որոնք կլինեն այն դեպքում, եթե դուք օգտագործեք դրանք կանոնավոր։ Խորհուրդ ենք տալիս այս սերմերը մտցնել ձեր սննդակարգ։