Արցախի բանակի տանկերը վարժանքների են մասնակցում


10:50 , 14 մարտ, 2018

Այս վարժանքներն արդեն անհանգստացրել են ադրբեջանական բանակի անձնակազմին:

Մեր թշնամու համար ամենասարսափելին իհարկե եղել է ու մնում է մեր բանակի հրետանիում անսխալ կրակոցը, ու երևի հենց դա պատճառը, որ հայկական բանակի զորավարժության մասին նյութ գրելիս ակամայից օգտագործել են՝ «Ղարաբաղում բղավում են տանկերը» արտահայտությունը:

Մարտի 12-ից ՊԲ-ի զորավարժարաններում մեկնարկել են տանկային վարժանքներ, որոնք անցկացվում են 2018 թվականի պատրաստության պլանի համաձայն։