«Հրապարակ».Կենտրոնական հավաքակայանը կտեղափոխվի


08:49 , 14 մարտ, 2018

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` առաջիկայում ՀՀ կենտրոնական զինվորական հավաքակայանը կտեղափոխվի այլ վայր։ «Թե ուր` մեր աղբյուրները չկոնկրետացրին։ «Հարցը որոշման, իդեաների փուլում է»,- ասացին։

Պատճառների թվում նշեցին ոչ բավարար պայմանները, տեխնիկական անբավարար հագեցածությունը: «Օրինակ, զորակոչիկը բուժզննում, թոքերի սոնո է անցնում պալատկայում, ինչն անթույլատրելի է»,- ասացին մեզ:

Ի դեպ, որոշվել է Երեւանում ստեղծել միասնական հոսպիտալ, որը կկենտրոնացնի բոլոր ծառայությունները մեկ հարկի տակ: Ի՞նչ ֆինանսավորմամբ։ «Պետբյուջեից մինչեւ բարերարներ»:

Հիշեցնենք, որ զինկոմիսարիատների մասով եւս փոփոխություններ են սպասվում: Դրանք թերեւս կլինեն ոչ թե օրենքի, այլ հրամանագրերի տեսքով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: