Չինաստանում վագրը մահացու կծել է ծնված օրվանից իրեն խնամողին


00:00 , 14 մարտ, 2018

Չինաստանի Ֆուչժոու քաղաքի կենդանաբանական այգում ողբերգություն է տեղի ունեցել: Վագրը հարձակվել է ծնված օրից իրեն խնամող մարզչի վրա և մահացու կծել նրան`պատառոտելով և մասամբ ուտելով մարմինը:

Հարձակումը կատարվել է մետաղյա խցիկի ներսում, որտեղ տեղի են ունենում վարժեցված կենդանիների փորձերը և ելույթները: Կենդանաբանական այգու մնացած աշխատողները ապարդյուն փորձել են կենդանուն փայտերով հեռացնել:

Հաղորդվում է, որ մարդկանց սովոր վագրը խելոք ու հնազանդ է եղել: Թե ինչն է եղել նրա ագրեսիվ վարքի պատճառը, դեռևս հայտնի չէ:

Կենդանաբանական այգում կրկեսային ներկայացումները դադարեցվել են: