Գիտնականները պարզել են կենդանի բնության ամենաարագ պտտվող տարրը


23:00 , 13 մարտ, 2018

Ռուելիայի սերմերը կենդանի բնության ամենաարագ պտտվող տարրն են, փաստում են ամերիկացի գիտնականները:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օդի միջոցով տարածման գործընթացում նրանք կարող են վայրկյանում մինչև 1,5 հազար պտույտ կատարել:

Ruellia ciliatiflora կոչվող վայրի բուսատեսակի սերմերը օդում տարածվում են պտղի «պայթյունից» հետո: Այդ կերպ բույսը նրանց արագություն է հաղորդում, հաղորդում է Journal of The Royal Society Interface-ը:

Ռուելիայի`մինչև 2 մմ տրամագիծ ունեցող սկավառակաձև սերմերի թռիչքի տարածությունը կարող է հասնել մինչև 7 մետրի: