Ռուսաստանում ոստիկանները մարդու 54 ձեռնաթաթ են հայտնաբերել․ ո՞վ և ինչո՞ւ էր դա արել


17:00 , 13 մարտ, 2018

Ռուսաստանում գտնվող Խաբարովսկ քաղաքում օրեր առաջ ոստիկանները 54 մարդու ձեռքի թաթ են հայտնաբերվել՝ լցված տարօրինակ պարկի մեջ։ Ամեն ինչ բացահայտվեց, երբ շրջակայքում գտնվող գետերից մեկի ափին մարդիկ անդամահատված ձեռք էին նկատել։ Հենց դրանից հետո էլ ոստիկաններն սկսեցին զննել տարածքը և գտան մնացած 53 անդամահատված ձեռքերը։

Դատաբժշկական փորձաքննության ենթարկելուց հետո պարզվեց, որ հայտնաբերված ձեռքերը պատկանում են 27 մարդու, այսինքն՝ անդամահատվել են 27 մարդկանց երկու ձեռքերը։

Russian Severed Hands In Snow

Դեպքից արդեն 5 օր է անցել, սակայն ոչ ոք չունի հստակ պատասխան, թե ում է պատկանում ձեռքերով լցված պարկը և ինչու էր նա դրանք անդամահատել ու կուտակել մի վայրում։ Վարկած կա, որ միգուցե դրանք հիվանդանոցում արված բժշկական անդամահատումների արդյունքում են այնտեղ հայտնվել։ Ոմանք էլ ասում են՝ հանցագործներին պատժելու համար են կտրել մարդկանց ձեռքերը։

Մինչ մարդիկ շրջանառության մեջ են դնում տարբեր հնարավոր ու անհնար վարկածներ, ոստիկանները փորձում են ապացույցներ գտնել։