ԱԺ պատգամավորները մեկնում են ՌԴ. որպես դիտորդ կմասնակցեն ընտրություններին


16:30 , 13 մարտ, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գագիկ Մելիքյանը (Սանկտ Պետերբուրգ` 2018 թվականի մարտի 16-19-ը ներառյալ), Հայկ Բաբուխանյանը (Դոնի Ռոստով` 2018 թվականի մարտի 16-19-ը ներառյալ), Տիգրան Ուրիխանյանը (Մոսկվա` 2018 թվականի մարտի 16-19-ը ներառյալ) եւ Սամվել Ֆարմանյանը (Մոսկվա` 2018 թվականի մարտի 15-19-ը ներառյալ):