Armsport.am-ը գրում է.
Փհենչհանի Օլիմպիական խաղերի արծաթե կրկնակի մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, հայկական արմատներով ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան բաց կթողնի աշխարհի առաջնությունը:
Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի պաշտոնական կայքի փոխանցմամբ, պատճառը ոտքի` ավելի վաղ ստացած վնասվածքն է:
Այդ վնասվածքի պատճառով գեղասահորդուին բաց էր թողել Գրան-պրիի եզրափակիչն ու Ռուսաստանի առաջնությունը:
Փհենչհանում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերից հետո 18-ամյա մարզուհու ոտքի ցավն ուժգնացել է:
Հաղորդվում է, որ Մեդվեդևան 4-8 շաբաթ պետք է սահմանափակի սպեցիֆիկ ծանրաբեռնվածությունը ոտքի վրա, որպեսզի խուսափի վիրահատական միջամտության անհրաժեշտությունից:
Հիշեցնենք` աշխարհի առաջնությունը կկայանա մարտի 21-ից 25-ը Միլանում: