ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ-ի գլխավոր նպատակներից է. ԵԱՀԿ ԽՎ նախագահ


12:30 , 13 մարտ, 2018

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ-ի գլխավոր նպատակներից է: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին. հայտնում է Trend-ը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանի բոլոր հակամարտությունների կարգավորման գործում:

«Խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ-ի համար ամենակարևոր ու առաջնահերթ խնդիրներից մեկը հակամարտությունների կարգավորմանը և խաղաղ լուծմանը մասնակցությունն է: Մենք բացահայտ հայտարարում ենք, որ, ցավոք, կան թերություններ շատ ուղղություններով, նախևառաջ՝ սառեցված հակամարտությունների հետ կապված: Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտությանը, ապա, անշուշտ, մենք աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին»,- ասել է Ծերեթելին: