«Նավապետ Քիդի գանձերի կղզի» զվարճանքի կենտրոնը համալրվել է խաղային նոր ապարատներով: Ներկայացված թվով 6 նոր խաղերը բրենդներ են Sega-ից, Ays-ից և աշխարհահռչակ այլ ընկերություններից: Star Wars-ը, Luigi’s Mansion-ը, Socer-ը, Angry Birds-ը, Gold Fishin-ն ու Stinky Feet-ը լավագույն ու շուկայում եզակի խաղերն են, որոնք ներկայացված են Հայաստանում: «Նավապետ Քիդի» տնօրեն Աննա Մելքոնյանի խոսքով՝ նոր ատրակցիոնները նախատեսված են բոլոր տարիքի երեխաների ու նրանց ծնողների համար. «Փոքրիկների անսպառ էներգիայից ու երևակայությունից ոգևորված ենք կատարել այս խաղերի ընտրությունը: Հաշվի են առնվել հաճախորդների պահանջներն ու ցանկությունները: Մենք տարիների ընթացքում հետևում ենք և վերլուծելով մեր այցելուների ցանկությունները՝ կատարում ենք լավագույն ընտրությունը՝ Հայաստան բերելով շուկայի նորությունները»:
Առողջ ու մոտիվացնող մրցակցային դաշտում անընդհատ լինելը «Նավապետ Քիդի» տնօրենությանը ստիպում է մշտապես անել ամեն հնարավոր բան՝ շահավետ պայմաններով ծառայություններ մատուցելու համար. «Խաղալով «Ticket» տարբերանշանը կրող խաղային ապարատներով՝ հնարավոր է կուտակել միավորներ և դրանք փոխարինել արժեքավոր նվերներով «Երևան մոլում» գործող «Մեգա թոյս» խաղալիքների խանութից, որը Նավապետի Քիդի կղզու գանձարանն է: Նախորդ տարվա կեսին մենք ներմուծեցինք նաև քեշբեք համակարգը, որը ենթադրում է ծախսած գումարի 5 տոկոսի վերադարձ: Յուրաքանչյուր գնումից հետո հաճախորդը կարող է կուտակել հենց տեղում՝ դրամարկղում և քեշբեք հավաքելուց հետո օգտագործել գումարը խաղերից օգտվելու համար»:
«Նավապետ Քիդում» հոգացել են նաև այն մասին, որ հաճախորդներն առանց երեխաների մասին անհանգստանալու կարողանան հանգիստ ֆիլմ դիտել ու գնումներ կատարել: «Նավապետ Քիդի» տնօրեն Աննա Մելքոնյանը վստահեցնում է՝ երեխաների ապահովությունն ու անվտանգությունը երաշխավորված են. «Համագործակցելով «Կինոպարկ»-ի հետ՝ «Նավապետ Քիդը» հաճախորդներին հնարավորություն է տալիս երեխաներին հետևել տեսախցիկներով: Մենք ուզում ենք, որ հաճախորդն իր փոքր տարիքի երեխային միշտ կարողանա հետևել՝ գտնվելով մոլի ցանկացած տարածքում: Մենք տեղադրեցինք տեսախցիկներ և թույլ տվեցինք հաճախորդին հավելվածի միջոցով օգտվել ծառայությունից ու չմտածել նույնիսկ ինտերնետի մասին: Մենք լուծել ենք նաև այդ խնդիրը. մոլի բաց WiFi-ից կարող են օգտվել բոլորը ու տեսնել՝ ինչ են անում իրենց երեխաները 1-2 ժամվա ընթացքում, երբ ծնողները նրանց թողնում են մեր խաղահրապարակում»:
Նյութը՝ Էմմա Վարդանյանի