«Հայկական ժամանակ. Հ1-ի «Լավ Երեկո» հաղորդումը քննադատության մեծ ալիք է բարձրացրել


10:20 , 13 մարտ, 2018

«Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը «ցնցող» շնորհավորանք էր պատրաստել Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ: Անցած ուրբաթ հեռարձակված «Լավ երեկո» հաղորդումը քննադատության մեծ ալիք է բարձրացրել: Պատճառներից մեկը Արուս Տիգրանյանի «շնորհավորանք»-ռեպորտաժն էր «Աբովյան» ՔԿՀ-ից (Կանանց գաղութ):

 

Լրագրողը հնարավորություն էր ունեցել մուտք գործել ՔԿՀ և զրուցել ամենախոցելի խավի՝ ազատազրկված կանանց հետ: Կանանց իրավունքների պաշտպանության օրը դատապարտված կանայք ծաղրի առարկա են դարձել, որի մեղավորն այս դեպքում թերևս ոչ միայն Հ1-ի ղեկավարությունն է, այլ՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը, որը ընտրողական մոտեցում է ցուցաբերել: «Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանը ուշադրություն է հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա: Ըստ նրա՝ քրեակատարողական վարչությունը սովորաբար մերժում է լրագրողներին, որոնք փորձում են թույլտվություն ստանալ ՔԿՀ-ներ մտնելու և խնդիրներ բարձրաձայնելու համար՝ պատճառաբանելով, թե ծանրաբեռնված են:

Բայց նման հաղորդումների համար թույլտվություն տալիս են: Ըստ Բալասանյանի, ՔԿՎ-ն թույլտվությունների հարցում առաջնորդվում է սիմպատիայով»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: