Ժամանակին, որ Ամերիկայից բարեկամները զանգում էին՝ իրադարձություն էր


13:17 , 11 մարտ, 2018
Ժամանակին, որ Ամերիկայից բարեկամները զանգում էին՝ իրադարձություն էր: Տատիկս հավաքում էր բոլորին, պատմում էր, ոնց են, ինչ կա-չկա: Մենք տանը հեռախոս չունեինք՝ հարևանները գալիս, կանչում էին, թե բա ձեզ են ուզում: Մայրս բոլոր գործերը թողնում էր ու վազում հարևանի տուն՝ էսինչն է զանգողը: Հիմա այգիում նստած միաժամանակ խոսում եմ Ամերիկայում, Ռուսաստանում ու Լիբանանում բնակվող ընկեր-բարեկամների հետ ու մտածում, որ մի տաս-քսան տարի հետո հաստատ հաղորդակցման ավելի հեշտ տարբերակ կգտնվի: Տեխնոլոգիական առաջընթացը վախենալու է