Սոդայի զարմանալի հատկություններն օգտագործվում են ոչ միայն սննդի և քիմիական արդյունաբերության մեջ, այլև` կոսմետոլոգիայի: Սոդան ունի հականեխիչ, ախտահանիչ, հակասնկային, մաքրող, հակաբորբոքային, բուժիչ և փափկեցնող հատկություններ:
Ոտքի մաշկի համար խորհուրդ է տրվում սոդայով լոգանքներ ընդունել: Այս լոգանքները նպաստում են օրգանիզմի և մաշկի առողջությանը:
Սոդայով լոգանքներն էլ ավելի դրական ազդեցություն կունենան, եթե սոդային ավելացնեք աղ, օճառ, եթերայուղեր, կաթ, ջրածնի պերօքսիդ, յոդ, կավ։
Սոդայով լոգանքների ազդեցությունը մեծ կլինի, եթե շաբաթական 2-3 անգամ կիրառեք այն: Լոգանքից հետո ոտքերը չոր խոզանակով մաքրեք, ապա ցնցուղով լվացեք ու չորացրեք հատուկ ոտքերի համար նախատեսված սրբիչով:
Այս լոգանքները չեն կարող պայքարել ոտքերի բոլոր խնդիրների դեմ, սակայն դրական ազդեցություն կտան: