ԵՄ պատմության թանգարանի վերջին՝ սև ցուցասրահում հասկանում ես, թե ինչպիսին այլևս չպիտի լինի Եվրոպան


14:26 , 10 մարտ, 2018

Եվրոպական միության պատմության թանգարանի (#Parliamentariumվերջին ցուցասրահը նվիրված է Նացիստական Գերմանիայի պրոպագանդային, որը խաչ քաշեց մարդու բնական իրավունքների, խոսքի և մտքի ազատության և ընդհանրապես դեմոկրատական արժեհամակարգի վրա։ Առաջին հայացքից տարօրինակ է այս ցուցասրահի անհրաժեշտությունը, բայց պարզվում է՝ կա տրամաբանություն։
Այցելուն նախ ծանոթանում է, թե ինչպիսի ջանքերով է կառուցվել ԵՄ-ն, և վերջին՝ սև ցուցասրահում հասկանում է, թե ինչպիսին այլևս չպիտի լինի Եվրոպան։