Ծառուկյանի նման հսկան ինչպե՞ս է թաքնվում փոքրամարմին Սերժի հետևում


21:58 , 2 մայիս, 2013

ԲՀԿ-ին և Ծառուկյանին հավանում եմ, բայց զարմանում եմ, թե Ծառուկյանի նման հսկան, ինչպե՞ս է թաքնվում փոքրամարմին Սերժի հետևում: Որ ասեմ, թե Ծառուկյանը և ԲՀԿ-ն թիկունք չունեն, սուտ կլինի, իսկապես, ամենուրեք նրանց սիրում են, բայց մի տեսակ հուսախաբ լինում նրանց գործելաոճից: Ինչո՞ւ է ժողովուդրը հավանում նրանց, որովհետև հաց ու ջո՞ւր են բաժանում և հանապազօրյա խնդիրնե՞ր լուծում, թե՞ իսկապես իրենց հույսը կապում են քաղաքական այս ուժի հետ: