Ո՞վ է Ավանի 5-րդ փողոցի բնակիչներին պահում սարսափի ու լարվածության մեջ. առեղծվածային ու խճճված պատմության կծիկը քանդում է «Բյուրո համար 6»-ը


16:15 , 9 մարտ, 2018

 ATV հեռուստաընկերության եթեր է վերադառնում ամենառեյթինգային նախագծերից մեկը՝ «Բյուրո համար 6»-ը: Առաջին հաղորդումը եթերում կլինի այսօր 21:30-ին: Ռեալիթի շոուի ընթացքում  պրոֆեսիոնալ էքսպերտները կփորձեն քանդել առեղծվածային ու խճճված պատմության կծիկն ու վերջապես բացահայտել, թե ով է տարիներ շարունակ սարսափի ու լարվածության մեջ պահում Ավանի 5-րդ փողոցի բնակիչներին: 60-ից ավելի մարդիկ տեսախցիկի առջև և դրանից այն կողմ կպատմեն ինչ-որ տանը թափառող հոգիների ու կատարվող առեղծվածային երևույթների մասին: Մինչև այդ առաջարկում ենք դիտել հաղորդման անոնսը: