«Չորրորդ իշխանություն». Սանկտ Պետերբուրգից վերադառնալուց հետո ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը վատացել է


10:10 , 9 մարտ, 2018
««ՉԻ» տեղեկություններով՝ Սանկտ Պետերբուրգ կատարած գործուղումից վերադառնալուց հետո ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը վատացել է: Նա բուժօգնում է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում:
 
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ բժշկական կենտրոնում նրան տեսության է գնացել նաև «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա ստիպված երկու ժամ հերթ է կանգնել, քանի որ Սասուն Միքայելյանին այցելողների թիվը աննախադեպ մեծ է եղել: Երկու ժամ հիվանդասենյակի մոտ սպասելուց հետո Փաշինյանը Միքայելյանի հիվանդասենյակում մնացել է ևս երկու ժամ, ինչի հետևանքով այդտեղ կրկին մեծ հերթ է գոյացել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: