Մարտի 2-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպել է Երևանի ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի հետ


04:00 , 9 մարտ, 2018

Մարտի 2-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպել է Երևանի ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի հետ։ Դեսպանը ևս մեկ անգամ ընդգծել է կանանց հանդեպ անընդունելի և էթիկայից դուրս պահվածքի համար պատասխանատվության կարևորությունը։

Սրանից մի քանի օր առաջ էլ ԱՄՆ դեսպանատունն էր արձագանքել Երևանում տրանսգենդերի հանդեպ բռնության դեպքի կապակցությամբ և մեզ հայտնել, որ իրենց «աղոթքներն այդ ողբերգական դեպքի զոհի և իր ընտանիքի անդամների հետ են:

Ո՛չ ԵՄ, ո՛չ էլ ԱՄՆ դեսպանի վեջին չէ այն փաստը, որ իրենք կեղծ օրակարգ են «բրդում»: Իրենց չպիտի հետաքրքրի այն փաստը, որ վերոհիշյալ տրանսը խաբեությամբ մի քաղաքացուց փող էր ուզում շորթել: Իրենց չպիտի հետաքրքրի այն փաստը, որ եթե ԵԾ անդամները կին չլինեին, հնարավոր է՝ ողջ դուրս չգային քաղաքապետարանի դահլիճից: Իրենց չի հետաքրքրում նաև, օրինակ, իրենց կողմից ամեն կերպ գովազդվող Սասնա ծռերի վերաբերմունքը կանանց հանդեպ: Իրենց չի հետաքրքրում բազմաթիվ այլ բռնության ու սպանության դեպքերը: Իրենց չի հետաքրքրում, օրինակ, եհովականների կրոնական ծայրահեղականությունը: Իրենց չեն հետաքրքրում մեր հարևան երկրի ռասիստական նկրտումները:

Իրենց միայն պետք է, որ Հայաստանում գործող լարվածության խմբակներն իմանան, որ դեսպանատներն իրենց մեջքին են՝ անկախ նրանից, թե ով է մեղավոր: Իրենց պետք է, որ համապատասխան անձինք շատ ավելի արխային քաք ցփնեն ու սեռական խտրականության հողի վրա փող շորթեն: