12:45 , 8 մարտ, 2018Armsport.am-ը գրում է.
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան չի կարողացել հայտնվել Ինդիան-Ուելսի մրցաշարի երկրորդ շրջանում` երկու սեթում 4:6, 4:6 հաշիվներով պարտվելով Ճապոնիայի ներկայացուցիչ Նաոմի Օսակային:
Խաղը 1 ժամ 35 րոպե է տևել:
Աշխարհի նախկին առաջին ռակետը 6 կրկնակի սխալ է թույլ տվել, իսկ Նաոմիի ակտիվում 1 էյս, 4 կրկնակի սխալ և 5 բրեյք կա:
Մրցաշարի երրորդ շրջանում հայտնվելու համար Օսական կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Ագնեշկա Ռադվանսկայի հետ: