Պատմական որոշում. «Coca-Cola»-ն ալկոհոլային խմիչքներ կարտադրի


01:00 , 8 մարտ, 2018
operativ.am-ը գրում է

«Coca-Cola» ընկերությունը 125 տարվա մեջ առաջին անգամ կսկսի ալկոհոլային խմիչք թողարկել: Նոր խմիչք արտադրելու մասին որոշումը ղեկավարությունն անվանել է պատմական: Այս մասին գրում է Life.ru-ն:

 

Առաջին հերթին խմիչքը նախատեսված է ճապոնական շուկայի համար: Ընկերությունը պլանավորում է գրավել «տյուխայի»՝ մրգային համերով խմիչքի ոլորտի իր բաժինը: Այդ խմիչքներն ունեն 3-8 տոկոս ալկոհոլ:

Այն մասին, որ ընկերությունը կարող է սկսել ալկոհոլային խմիչքներ արտադրել, ավելի վաղ հայտնել էր ընկերության ճապոնական ստորաբաժանման ղեկավար Ջորջ Գարդունյոն: Այդ ալկոհոլային խմիչքների շուկան 2013 թվականից տարեկան 5-25 տոկոս աճ է գրանցում: