Կարո Հովհաննիսյանը` «Էլենի օրագրում» իր կերպարի և բուռն քննարկումների առարկա դարձած անձնական կյանքի մասին


17:30 , 7 մարտ, 2018

Life.tert.am-ը գրում է.

Դերասան Կարո Հովհաննիսյանն էկրանային որոշակի դադարից հետո սկսել է նկարահանվել «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում։ Tert.am Life–ի հետ զրույցում Կարոն խոսել է ոչ միայն նոր աշխատանքի մասին, այլև պարզաբանել անձնական կյանքին վերաբերող հարցերը, որոնք վերջին շրջանում լայն քննարկման առարկա էին դարձել։

«Սաշի կերպարն առանցքային է լինելու ֆիլմում։ Թե հետագայում ինչ զարգացում  կունենա կերպարը, չեմ ուզում բացահայտել։ Կարծում եմ` այսպես ավելի հետաքրքիր կլինի հեռուստադիտողների համար»,– նշեց նա ու հավելեց, որ Սաշի կերպարը դեռ անելիք ունի ֆիլմում և շուտ չի հեռանա հեռուստասերիալից։

Կարոն հեռուստասերիալ վերադառանում է որոշակի դադարից հետո։ Նա նշեց, որ այս դադարը կարող էր և չլինել. «Մինչև Մոսկվա մեկնելս այլ առաջարկներ ունեի, սակայն այդ պահին գործեր ունեի Մոսկվայում։ Իհարկե, կարոտել էի նկարահանման ընթացքը, սակայն դադարի ժամանակ հասցրեցի այլ գործերով զբաղվել, մասնագիտական առումով լիցքաթափվելու հնարավորություն ունեցա և թարմ ուժերով վերադարձա այս ոլորտ»։

Սա Կարոյի երկրորդ համագործակցությունն է «Շանթ» հեռուստաընկերության հետ։ Նա նկարահանվել է նաև «Սահմանին 2» ֆիլմում, որը դեռ չի հեռարձակվել եթեր։  «Էլենի օրագրի» ստեղծագործական թիմը նոր է Կարոյի համար, սակայն դերասանը նշեց, որ նկարահանումներն անցնում են դրական մթնոլորտում։ «Էդգար Իգիթյանի հետ խաղացել ենք «Սահմանին» ֆիլմում, սակայն միասին տեսարաններ չենք ունեցել։ Նրա և անձնակազմի մյուս անդամների հետ համագործակցությունը շատ լավ ստացվեց։ Տպավորություն էր` վաղուց ենք ճանաչում իրար, շատ նախագծեր ենք անցել միասին։ Ադապտացման խնդիր չի եղել ոչ իմ, ոչ էլ անձնակազմի կողմից»,– նշեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։