Հայկ Մարությանը շուտով նոր ու անակնկալ ֆիլմ կներկայացնի


14:30 , 7 մարտ, 2018

Boomnews.am-ը գրում է.

Սիրված դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը վերջերս հանրության դատին էր ներկայացրել «Սուպեր Մամա2» ֆիլմը, որը մեծ հաջողություններ ունեցավ։ Ֆիլմի անօրինական տարբերակի համացանցում հայտնվելը նույնիսկ չխանգարեց «Սուպեր մամա 2»-ի հաղթարշավին։

Boomnews.am-ի տեղեկություններով Հայկ Մարությանը և ռեժիսորներ Արման Մարությանը և Վահագն Խաչատրյանը շուտով մեր դատին կներկայացնեն նոր ֆիլմ, որը լինելու է «Ֆիլմ ֆիլմի մասին» վերնագրով։

Ներկայացվելու է, թե ինչպես է նկարահանվել «Սուպեր մամա» առաջին և երկրորդ ֆիլմերը, լինելու են կադրից դուրս արված տեսանյութեր։ Աշխատանքների մասին խոսելու են և՛ դերասանները, և՛ ռեժիսորները։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ