Մասնագետները կազմել են ցուցակ, որտեղ ներառված են այն ըմպելիքները, որոնք պարտադիր պետք է լինեն մարդու սննդակարգում:
Անանուխի թեյ
Այս թեյը լավացնում է մարսողությունը: Այն կարող է ազատել նաև մկանային ցավերից:
Տոմատի հյութ
Այն օգտակար է թոքերի, ստամոքսի, աղիների, լյարդի և ամբողջ օրգանիզմի համար:
Նարնջի հյութ
Այն բարձրացնում է դիմադրողականությունը, պաշտպանում հիվանդություններից և հատկապես խորհուրդ է տրվում հղիության ժամանակ:
Սոյայի կաթ
Այն կանխում է սրտանոթային հիվանդությունների առաջացումը՝ արյան մեջ իջեցնելով խոլեստերինի քանակը: Բայց չի կարելի կովի կաթը լիովին փոխել սոյայի կաթով:
Անյուղ կաթ
Կաթը երկար ժամանակով փակում է ախորժակը և հրաշալի միջոց է ավելորդ քաշի դեմ պայքարելու համար: Այն ունի կալցիում, սպիտակուցներ, վիտամիններ, որոնք շատ օգտակար են, բայց այն պետք է լինի քիչ յուղայնության:
Կարմիր հաղարջի հյութ
Այն պաշտպանում է միզասեռական համակարգը վարակներից ու բորբոքումներից և իջեցնում խոլեստերինի մակարդակը:
Տաք շոկոլադ կամ կակաո
Այս ըմպելիքները լավ են անդևադառնում տրամադրության վրա: Իհարկե նաև կանխում են սրտանոթային համակարգի հիվանդությունները:
Կանաչ թեյ
Այն իր բաղադրության շնորհիվ ամրացնում է ոսկրերը, պաշտպանում է սրտանոթային համակարգի խնդիրներից և նվաեցնում քաղցկեղի առաջացման հավանականությունը: