Facebook-ի եկամուտը 2013-ի առաջին եռամսյակում աճել է 38%-ով և կազմել $1.46 մլրդ


15:32 , 2 մայիս, 2013

3 (6)

Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի՝ Facebook-ի եկամուտները այս տարվա առաջին եռամսյակում ավելացել են 38%-ով՝ կազմելով 1.46 մլրդ դոլար, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ. տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը։

Ընկերության մաքուր շահույթը կազմել է 219 մլն դոլար, ինչը 14 անգամ շատ է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից։

Facebook-ի եկամուտները, նախ և առաջ, աճել են գովազդների ավելացման հաշվին։ Ամենաշատ գովազդատուները եղել են բջջային հեռախոս արտադրող ընկերությունները։

Սակայն ամերիկացի ֆինանսական վերլուծաբանները ուշադրություն են հրավիրում ներդրողների վստահության ոչ բավարար մակարդակի վրա. ընկերության բաժնետոմսերի գինը, որոնց բորսայական գործողություններն իրականացվում են անցած տարվա մայիսից, դրական տեղաշարժ ցույց չեն տալիս։