Քիմ Քարդաշյանը պատմել է՝ որ հատկանիշների շնորհիվ է կարողացել 200 մլն դոլարի կարողություն կուտակել


00:00 , 7 մարտ, 2018

Life.tert.am-ը գրում է.

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համարվում է շոու բիզնեսի ամենահաջողակ ու հարուստ կանանցից մեկը, որը Keeping Up With The Kardashians իրապատում շոուի և KKW Beauty կոսմետիկ պարագաների բրենդի շնորհիվ կարողացել է 200 մլն դոլարի հարստություն դիզել:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 37-ամյա աստղն իր պաշտոնական կայքում պատմել է՝ ինչ հատկանիշների շնորհիվ է կարողացել նման ունեցվածքի տեր դառնալ:

«Թեկուզ հաջողության համար որևէ բաղադրատոմս չկա, այնուհանդերձ՝ ես հանգել եմ այն համոզմանը, որ հետևյալ սկզբունքների շնորհիվ եմ կարողացել կառուցել իմ բիզնեսներն ու իրագործել երազանքներս: Աշխատանքից ուշանալը, չներկայանալը կամ աշխատանքը չանելը որևէ արդարացում չի կարող ունենալ: Մարդիկ բազմաթիվ կողմնակի գործեր ունեն, ուստի՝ եթե ինչ-որ բան հանձն եք առնում, ապա պետք է ճշտապահ ու հարգալից լինեք»,-գրել է Քարդաշյանը՝ ընդգծելով, որ հաջողության գրավականներից մեկն աշխատանքը սիրելն ու այն հաճույքով անելն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

New: Kim Kardashian shared behind the scenes images from her Vogue India shoot on Monday. She also wrote about the seven steps she uses to be successful