19:00 , 6 մարտ, 2018Բոլորս էլ տանն ունենք հին կահույքի կտորներ, որոնք, չնայած այնքան էլ նորաոճ տեսք չունեն, ափսոսում ենք դեն նետել՝ լինի դա տատիկից նվեր ստացած զգեստապահարան, թե հնաոճ աթոռ։ Իսկապես, ամենևին էլ պետք չէ ազատվել հին կահույքից ու նորը գնել՝ ծախսելով հավելյալ գումար, փոխարենը կարող եք հենց ձեր իսկ ձեռքերով դրանց նոր շունչ հաղորդել։
Ընդամենն անհրաժեշտ է մի փոքր երևակայություն և փայտի ու այլ նյութերի հետ աշխատելու մինիմալ հմտություններ։ Իսկ անհրաժեշտ պարագաներն ու նյութերը կարող եք գնել ցանկացած խանութից՝ կախված ձեր նախընտրություններից։ Արդյունքում քիչ գումար ծախսելով կունենաք ոճային ու տարբերվող կահույք։
Ահա մի քանի հետաքրքիր գաղափար։









