«Իրատես». Այս օրերին որոշվում է, թե որտեղ է ապրելու նոր նախագահը՝ կառավարական առանձնատա՞նը, թե՞ Կոզեռնի թա­ղամասի իր հարմարավետ տանը


11:10 , 6 մարտ, 2018

«Ասում են, թե ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն առանձնապես ոգևորված չէ, որ իրեն այսուհետ ուղեկցելու է անվտանգության աշխատա­կիցների ստվար խումբ՝ ավտոմեքենաների կորտեժով, հարց, որն անմիջապես քննարկվել-լուծվել է նրա ընտրությունից վայրկյաններ անց: Նախընտրական ողջ ընթացքում նա մերժել է բոլոր այդ կարգի առաջարկները, հանդի­պումների գնացել մեն-մենակ: Իսկ Գյումրի կա­տարած այցի ժամանակ՝ քաղաքի մատույցնե­րում իրեն ողջունելու կանգնած մարզպետ- քաղաքապետ-պաշտոնյաներին, որոնք նրան աղ ու հաց տալուց հետո ցանկացել են նաև ու­ղեկցել, խնդրել է «չանել այդ բանը», իսկ երբ այցելել է Գյումրու դպրոցներից մեկը, տեսել է, որ ոստիկաններ կան կանգնած, անչափ զար­մացել է: Ի դեպ, այս օրերին որոշվում է նաև, թե որտեղ է ապրելու նոր նախագահը կառավարական առանձնատա՞նը, թե՞ Կոզեռնի թա­ղամասի իր հարմարավետ տանը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: