Հայ գործարարը կգլխավորի Մոսկվայում գրասենյակային անշարժ գույքի խոշորագույն ընկերությունը


07:00 , 6 մարտ, 2018
armeniasputnik.am-ը գրում է

Գործարար Բագրատ Ղազարյանը կզբաղեցնի O1 Properties Management Ltd. խոշոր ընկերության կառավարման նախագահի պաշտոնը։ Ընկերությանն է պատկանում Մոսկվայում A դասի գրասենյակային ամբողջ անշարժ գույքը։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ այս պաշտոնը զբաղեցնում էր հայտնի ֆինանսիստ Դմիտրի Մինցը։ Գործարքի ավարտից հետո Մինցն ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում կմնա։